Tert.am-ը գրում է․

Այս օրերին սպասում էինք նախագահի կարևոր որոշմանը և այն որոշումը, որ կայացվեց, դեռ կիսատ էր, հույս ունենք, որ առաջիկա օրերին նախագահը հստակ դիրքորոշում, կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ և շատ կոնկրետ կդիմի ՍԴ։ Մեր այս պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ․ այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով իրենց ուղղված դժգոհությանը, որ մարդիկ հոգնել են ճառերից, հստակ քայլեր, կոնկրետ գործողություններ են պահանջում, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ երկիրը ցնցումների չեն տանելու։

«Մենք ընդունում ենք ձեր քննադատությունը, բայց նկատի ունեցեք, մենք մեր երկիրը երբեք նոր ցնցումների չենք տանելու, դա Նիկոլի ծրագիրն է, քանի դեռ հնարավորություն կա առանց ցնցումների հասնել դավաճանի հեռացմանը, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Դա չի նշանակում, որ մեր գործողությունների մեջ երբևէ լինելու է նահանջ։ Ի սկզբանե ասել ենք՝ հեշտ չի լինելու, մենք հիասթափվելու, հուսահատվելու առիթ չպետք է ունենանք, նժարի մի կողմում դրված է պետության և պետականության հարցը, մյուս կողմում գոյություն ունեցող բոլոր դժվարությունները»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել