Tert.am-ը գրում է.

Պատմության մեջ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը ժամանել է Թել Ավիվ, հայտնել է Korrespondent–ը՝ հղում տալով արաբական Al Jazeera հեռուստաալիքին։ Դեսպան Մուհամմադ ալ-Հաջն այսօր ժամանել է Թել Ավիվ՝ իր ծառայություն սկսելու նպատակով:

Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, Մուհամմադ ալ-Հաջը երդվել էր որպես Իսրայելում ԱՄԷ դեսպան: Իսկ հունվարի 24-ին Աբու Դաբիում պաշտոնապես բացվել էր ԱՄԷ-ում Իսրայելի դեսպանությունը: Նույն օրը Էմիրությունների կառավարությունը հաստատել էր Թել Ավիվում երկրի դեսպանություն բացելու մասին տեղեկությունը:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Թել Ավիվում ԱՄԷ-ի առաջին դեսպանը 41 տարեկան է: Նա ազնվական ընտանիքի անդամ է, ամուսնացած է, ունի 4 որդի: Ալ-Հաջը քաղաքագիտություն է սովորել Բոսթոնի Հյուսիսարևելյան համալսարանում, ավարտել է նաև իսկ Վիեննայի տնտեսագիտական և բիզնեսի համալսարանը: Դեսպանի պաշտոնական կենսագրության համաձայն, նա սիրում է մոտոցիկլետով արշավներ, ֆուտբոլ, ջրային դահուկներ և վազք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել