Tert.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել Է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որոնք հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաև հետևել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «տարածաշրջանում անկայունության և ոչ անվտանգության հիմնական պատճառն Իսրայելի վարչակարգն Է»:

Մարտի 1-ին ավելի վաղ Իսրայելի վարչապետը Իրանին մեղադրել Է անցած շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման համար: Նրա խոսքով, «անտարակույս, դա եղել Է Իրանի գործողությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել