Tert.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն անօրինական ձևով կալանավորված է, պահանջում ենք ազատ արձակել նրան, նա անգնահատելի ներդրում ունի Հայաստանի պետականության տեղեկատվական պաշտպանության գործում, որին իշխանությունները շատ լավ տեղյակ են. Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ով ներկայացել էր «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին» գրությամբ պաստառով:

«Նույնիսկ պատերազմի օրերին էին ուզում ինչ-որ բան անել, այն դեպքում, երբ Սաղաթելյանը Արցախում էր՝ զենքը ձեռքին, բայց դա չէր խանգարում իշխանությանը, որ կեղծիքներ ու ստեր տարածեին, բայց հետո իրենք էին խայտառակ լինում, այսինքն՝ պատերազմը, թշնամուն, Ադրբեջանը թողած՝ պետական կառույցները զբաղվում էին Արա Սաղաթելյանի վրա մտացածին գործ կարելով»,- ասաց նա:

Կարեն Վրթանեսյանը նշեց, որ խոսքը տասնամյակներ շարունակ Արա Սաղաթելյանի կողմից կատարված գործի մասին է, իսկ Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար, իսկ թե ինչու են որոշել կալանավորել, ամեն մեկն իր եզրակացությունը պետք է անի. «Արա Սաղաթելյանի մոտ հիմա արգելված են տեսակցությունները, բացի փաստաբանից: Ինձ շատ հետաքրքիր է, որ նախկինում արևմտյան ֆինանսավորմամբ կային իրավապաշտպան կազմակերպություններ, նրանք ինչո՞ւ են բոլորը հիմա լուռ: Եթե նման դեպք լիներ 2018 թվականից առաջ, ամեն օր նրանք գոռալու էին բոլոր հարթակներում, այն դեպքում, երբ ձերբակալությունն իրավաչափ չէ, կալանավորումն անօրինական է և մեղադրանքներն ուղղակի անհեթեթ  ու անհիմն են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել