Tert.am-ը գրում է․

Ռուսական կողմը պոտենցիալ մեսիջը կարող է տեսնել այն արտահայտության շրջանակներում, որը փետրվարի 23–ին, որը Ռուսաստանում հայրենիքի պաշտպանության օրն է, արել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝  անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունները գուցե պատասխանեն, թե ինչու կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։

«Այս տեսանկյունից այս արտահայտության սիմվոլիկան Ռուսաստանում կարող են տեսնել ոչ այդքան միանշանակ և բնականաբար ոչ այնքան հաճելի այն տեսանկյունից, որ այն զինատեսակը, որը Ռուսաստանը հպարտությամբ ներկայացնում է որպես իր զինանոցի կարևոր բաղադրիչը, որն ունի համապատասխան նշանակություն, դիտվում է իր ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի կողմից որպես զենք, որը չի ծառայել իր նպատակին»,– ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այդպիսի մեկնաբանություն չենք կարող բացառել։

Ըստ նրա՝ հնարավոր է, որ կարիք լինի լրացուցիչ պարզաբանման Նիկոլ Փաշինյանի այդ ասածի հետ կապված, թե արդյոք դա կոնկրետ մասնագետների խնդիր է եղել, որոնց ունակությունները, գիտելիքները չեն բավարարել օգտագործել զենքը, թե դա եղել է կոնկրետ զենքի հետ կապված խնդիր, թե այդպիսի բան ընդհանրապես չի եղել։ Նա նկատեց, որ այլ աղբյուրներից եղած տեղեկությունների համաձայն՝ զենքը օգտագործվել է, իսկ թե ինչ հաջողության են հասել, դա ավելի շատ ռազմական փորձագետների հարցն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել