News.am-ը գրում է․

«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողներից մեկի հետ: Լրագրողը դիմելով Փաշինյանին՝ ասաց. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել՝ Շուշին ադրբեջանական է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

Լրագրողներից մեկն ասաց, որ ինքը եղել է հարցը տվողներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել