Tert.am-ը գրում է.

Նոր նորք ընդհանուր իրավասության դատարանը քննում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին կալանավորելու միջնորդությունը:

Սարգիս Սահակյանը մինչև դատարանը մուտք գործելը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կալանավորելու միջնորդությունը համարում է քաղաքական հետապնդում:

«Սա քաղաքական հետապնդում է, բոլորը գիտեն, որ Սահակյան եղբայրները մարզում վայելել են հարգանք, պատիվ: Երեկ ԱԱԾ-ն կոտրում էր իմ դռներն, եթե չգաս՝ կջարդենք, կփշրենք, կքանդենք, մեզ չի հետաքրքրում, ո՞ւր եք վռազում, տեր եղեք երկրին այ վախկոտներ, դավաճաններ, սրիկաններ:  Մենք վախենալու բան չունենք սա անցնելու է, բայց իրենք «մկան ծակը հազար թումանով են ման գալու: Իրանք վախենում են ես 2017թվականին ռեյտինգային ընտրակարգով մարզում հաղթել եմ Հանրապետական կուսակցութունից, իրենց ռեյտինգը այս երկրում զրո է, մի քիչ էլ կխաբեն, կհամոզեն մարդկանց,  բայց ժամանակը եկել է, որ այս երկրից պետք է գնան»,- ասաց նա:

Նա նշեց, որ 1995 թվկանին, երբ գոյություն չի ունեցել մարզպետարան, իր եղբոր՝ Խորենի Սահակյան միջոցներով կառուցել են ռեստորան, հյուրանոց, չիմանալով, որ դա հետագայում ճանաչվելու է գերակա շահ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել