Panorama.am-ը գրում է․

Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնագրավված Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։ Այս մասին գրում է ադրբեջանական toplum․tv-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Բահչելին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրականորեն են արձագանքել Շուշիում ազգայնական դպրոց կառուցելու իր առաջարկին:

«Ինչպես ես ասացի հունվարի 16-ին, եթե նախագահը համաձայնի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնի, ես Շուշիում «Գորշ Գայլերի» (Ulkucu Hearths)  9-ամյա դպրոց կառուցելու ծրագիր ունեի: Ես ասացի, որ դպրոցի հիմքը դրվելու է հունվարին: Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը համարվել է տեղին: Պարոն Նախագահ, ես շնորհակալ եմ», - ասել է Բահչելին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել