Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում:

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- նշել է Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել