Pastinfo.am-ը գրում է․

«Շուշիի պաշտպանութունը պետք է կազմակերպվեր Հադրութից։ Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որպեսզի ռմբակոծենք, օղակի մեջ գցենք, բայց նահանջելով եկան հասան Շուշիի մատույցներ՝ Քարինտակ գյուղ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ Վերջինս ենթադրում է, որ գուցե ճիշտ չէր կազմակերպված, կամ հրամանատարություն չկար։

«Լսել եմ, որ ադրբեջանցիներ էլ են եղել խառնված հայերի հետ, որ իրենք ասում էին՝ նահանջ։ Բայց եթե ճիշտ կազմակերպված լինեին, հրամանատարներ լինեին, կարողանային զորքը տեղում պահեին, չէին նահանջի»,- ասաց նախկին քաղաքապետը։

Սարգսյանը նշեց, որ երբ թշնամիները հասել են Սղնախի մատույցներ, Քարինտակի դիմաց հայկական զորքեր են եղել, սակայն նոյեմբերի երեքին դուրս են եկել ու թշնամիների տեխնիկան է տարածքում տեղակայվել, սկսել են խրամատներից կրակել։

«Չի աշխատել մեր հրետանին։ Նոյեմբերի 5-ին, որ լեռնաշղթա եմ բարձրացել, «մինամյոտ» կոչվածը էդտեղ չի եղել, սակայն դրանից առաջ եղել է։ Տեսել ենք «սնարյադները» կան, «մինամյոտը»՝ ոչ։ Պիտի լիներ դա, այդտեղից կարային աշխատեին և ճանապարհի վրա, և Քարինտակի վրա ու ջախջախեին, բայց չկար, հանել են ու մինչև հիմա պաասխան չեն տվել՝ ո՞վ է հրաման տվել, որ Քարինտակից զորքը դուրս գա ու ինչի՞ են հրաման տվել, որ զորքը դուրս գա»,- ասաց Սարգսյանը, ենթադրելով որ կազմակերպված է եղել Շուշիի հանձնումն ու դիրքերը չեն ամրապնդվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել