Hraparak.am-ը գրում է․
Այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրա թիկնազորը քառապատկվել է: ԱԱԾ Պետական պահպանության ծառայության 2 աշխատակիցների փոխարեն այժմ նրան հսկում են 8-ը: Ընդ որում Միրզոյանին հսկում են նաև տանը, այսինքն՝ ամենուր:
ԱԱԾ մեկ աշխատակից էլ՝ մայոր զինվորական կոչմամամբ, հսկում է ԿԳՍՄ նախկին նախարար, այժմ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, վերջերս էլ վարչապետը զրահաբաճկոնով էր եկել ԱԺ, ուստի ակնհայտ է, որ իշխանականները շատ լուրջ մտահոգվում են իրենց անվտանգության համար: Այն որ Միրզոյանի թիկնազորը քառապատկվել է, երևում է նաև կից տեսանյութում:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/3e20fcf3722332607f17ff7faf2e6534
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել