Panorama.am-ը գրում է․

«Ձեր դղյակի և բիզնեսների մասով տեղեկություններ են շրջանառվում, կխնդրեմ մեկնաբանեք՝ ինչպես եք այդ ամենը ձեռք բերել»,- ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին։

Պատասխանելով հարցին՝ ԲԴԽ անդամի թեկնածուն նախ ասաց, որ այդ բնակարանը կառուցել են՝ Բաղրամյան փողոցի հարևանությամբ 1989-90 թթ. ընթացքում կառուցված իրենց եռահարկ սեփական տունը վաճառելուց հետո։

«Հիմա ես կարող եմ այդ հարցին այսքան պատասխանել։ Եթե հետաքրքրում է, կարող եմ ասել, թե ինչ միջոոցներով ենք 1989 թվականին Բաղրամյան փողոցի հարևանությամբ տուն կառուցել։ Ես չորս սենյականոց բնակարան եմ ստացել Դավիթաշենի չորրորդ թաղամասի 21 շենքում։ Դա վաճառել եմ թիֆլիսահայ մի ընտանիքի։ Այդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը և նույն տեղում կառուցել ենք այդ բնակարանը։ Ես աշխատանքի եմ անցել 1990 թվականի դեկտեմբերին՝ որպես Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ՝ արդեն կառուցած ունենալով այդ տունը»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել