News.am-ը գրում է․

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ակցիայի մասնակցի եւ ոստիկանության մայորի միջեւ:

«Ես իմն ասացի, շարժվեք այն կողմով, ոստիկանության կանոնով այս շղթան չեք անցնելու: Եթե գտնում եք, որ ես ձեր իրավունքները ոտնահարել եմ, կարող եք բողոքարկել: Անձամբ ինձ մի բողոքարկեք, վերադասության կարգով բողոքարկեք, ես չեմ իրականացնելու բողոքարկման այս վարույթը»,-ասաց ոստիկանը:

«Դուք խախտում եք իմ տեղաշարժի իրավունքը, Էս երկրում մեր իրավունքները մի այլ կարգի են ոտնահարված»,-ասաց քաղաքացին:

Իսկ երբ ոստիկանն ասաց. «Լավ վերջացրեցինք»,- նա պատասխանեց. «Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու: Ռազբորկա էր, վերջացրեցինք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել