Armsport.am-ը գրում է․

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է հարձակվող Ալեքսանդր Կոկորինի՝ «Սպարտակից» «Ֆիորենտինա» սպասվելիք տեղափոխությունը։

«Ուրախ եմ Կոկորինի համար, ինձ դուր է գալիս այդ տրանսֆերը։ Ալեքսանդրը շատ լավ խաղացող է, ես աշխատել եմ նրա հետ։ Հուսամ՝ «Ֆիորենտինայում» իրեն լավ կդրսևորի։ Ակումբի համար լավ տրանսֆեր է։ Եթե նա խաղա այնպես, ինչպես ես նրան գիտեմ, ապա Կոկորինը կուժեղացնի «Ֆիորենտինան»։ Միշտ հետաքրքիր է քեզ տարբեր առաջնություններում փորձելը»,- ասել է Կապելոն «Չեմպիոնատի» հետ զրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել