Tert.am-ը գրում է.

Վերջին բավականին երկար տարիներին ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամանաբությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինայնը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ գերիների վերադարձի վերաբերյալ հարցին։

«Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե ընդդիմությունն իր շեշտադրումներով վտանգի տակ է դնում գերիների կյանքը։

 Պատգամավորը նշեց՝ «Լուսավոր Հայաստանը» պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ կասկածներ են հայտնում, որ Փաշինյանը, լինելով պարտված ղեկավար, կկարողանա միջազգային հարթակներում ներկայացնել և պատշաճ պաշտպանել ՀՀ շահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել