News.am-ը գրում է․

Ազգային ժողովի այս տարվա հերթական նիստաշրջանի սկզբում նիստը վարող ԱԺ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խորհրդարանը նոր պատգամավոր ունի:

«Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 14 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ  թեկնածու Աննա Գրիգորյանին»,-ասաց ԱԺ նախագահը:

Աննա Գրիգորյանը ամբիոնից հնչեցրեց օրենսդրությամբ սահմանված երդման տեքստը:

Հիշեցնենք, որ Անն Կարապետյանն արդեն իսկ հայտարարել է, որ դուս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից եւ գործելու է որպես անկախ պատգամավոր: «Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրել էր նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել