Tert.am-ը գրում է.

Փաստն այն է, որ անգամ նման մեծ զոհողությունների, անմարդկային կորուստների և հնարավոր եղած տարբերակներից ամենավատ եղանակով արցախյան խնդրի շուրջ ստատուս-քվոի փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չի հաջողվել լուծել արցախյան խնդիրը, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «36.6» հաղորդաշարի ընթացքում ասել է Սամվել Ֆարմանյանը:

«Արցախյան խնդիրը լուծվել է կապիտուլացիայի գնով․ ինչու՞ մեր ռազմագերիները չեն վերադարձվում, ի՞նչ պատասխան կարող է ունենալ Արցախից բզկտված այդ հատվածի կարգավիճակի խնդիրը, ինչու՞ մենք ունենք դժվարություններ վերադարձնելու մեր անհետ կորած զինվորնների մարմինները։ Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին: Մի՞թե դա հաշտություն է: Ես չեմ խոսում ընդհանրապես արժանապատիվ հաշտության մասին։ Մենք կանգնած ենք չափազանց կարևոր նոր ճգնաժամի առջև. տեղի ունեցածը միայն Արցախին չէ, որ վերաբերում էր: Անգամ նրա մեծ տարածքների կորստի գնով մենք ապրում ենք այսօր մեր ինքնության ամենամեծ ճգնաժամը և խնդիր ունենք պատասխանելու, բանաձևելու, թե որն է մեր կյանքի իմաստը՝ իբրև ժողովորդ, խնդիր ունենք բանաձևելու, թե որն է մեր՝ իբրև պետության գոյության իմաստը։»,- նկատել է Ֆարմանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել