Armsport.am-ը գրում է․

Իսպանական «Վալենսիան» մտադիր է վարձակալել «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենիին, տեղեկացնում է Super Deporte-ն:

Նշվում է, որ ակումբներն արդեն սկսել են բանակցությունները: Իսպանական ակումբը հետագայում մտադիր է հիմնական պայմանագիր առաջարկել Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպանին:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Էլ-Նենին 10 հանդիպման է մասնակցել:
Հավելենք, որ նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել