Armsport.am-ը գրում է․

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ակումբի ցուցադրած արդյունքների մասին, տեղեկացնում է  Corriere dello Sport-ը։

«Միլանն» այն ակումբը չէ, որը պետք է գոհ լինի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց: Այս թիմը միշտ պետք է պայքարի տիտղոսների համար:

Վերջին 7 տարիների ընթացքում «Միլանը» չի մասնակցել Չեմպիոնների լիգային, ինչն անընդունելի է:

Ես այստեղ եմ, որպեսզի փոխեմ այս իրավիճակը»,-ասել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Միլանը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել