Միացյալ Նահանգներում «Covid-19»-ով պայմանավորված հիվանդությունից համաճարակի ողջ ընթացքում մահացել է 401 868 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Վերջին մեկ օրում մահվան ավելի քան 3000 դեպք է արձանագրվել, վարակման՝ 209 հազար դեպք: Վարակման ցուցանիշով առաջատար նահանգներն են Կալիֆոռնիան (ավելի քան 2,9 մլն), Տեխասը (ավելի քան 2,1 մլն), Ֆլորիդան (ավելի քան 1,5 մլն), Նյու Յորքը (ավելի քան 21,9 մլն), Իլինոյսը (ավելի քան 1 մլն):

ԱՄՆ-ում, որն առաջինն է ողջ աշխարհում վարակվածության ցուցանիշով, կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է 24 104 425 մարդ, որոնցից 14 230 437-ն ապաքինվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել