Armsport.am-ը գրում է.

Արտաշատ քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերությունների՝ փոխադրավարձը բարձրացնելու դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները նշում են, որ ուղեվարձը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չի բարելավվել սպասարկումը:

«Ուղեվարձի գինը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չեն տալիս որակ: Մեր պահանջն է նախարարությանը, դա լինելու է նաև պաշտոնական նամակի ձևով, որպեսզի անցկացվի մոնիտորինգ, ստուգվեն, թե ինչ պայմաններում է անցկացվել մրցույթը, որում հաղթել են անորակ ավտոբուսները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ ուղեվարձերի մի մասը բարձրացվել է տենդերի սահմաններում, մյուս մասը՝ դրանից դուրս:

Հունվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել