Ռուսաստանում մշակվել է թեստային համակարգ, որի շնորհիվ կորոնավիրուսի թեստի արդյունքները հասանելի կլինեն դրա անցկացումից 1-1,5 ժամ հետո: Այս մասին հունվարի 15-ին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը, գրում է «Իզվեստիան»:

«Մեր մասնագետները, այլ ինստիտուտների մասնագետների հետ միասին, գործնականում մշակել և փորձարկել են այնպիսի թեստ, որը թույլ է տալիս նվազեցնել հետազոտության ժամանակը: Հայտնաբերման ժամանակը 60-90 րոպե է»,-ասել է Ակիմկինը՝ առաջատար համաճարակաբանների և վիրուսաբանների հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ առաջիկայում գրանցման կուղարկվի թեստային համակարգ, որն ի վիճակի կլինի ախտորոշել կորոնավիրուսի այն շտամը, որը նախկինում հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել