ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020թ. հունվար-դեկտեմբերի սպառողական գների ինդեքսի ցուցանիշներում ասվում է, որ հանրապետությունում ծառայությունների սակագները 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ աճել են 1.6%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների, 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% և 8.5% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով:

2020թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել