Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն կարծիք է հայտնել, որ արցախյան պատերազմի արդյունքում «գլխավոր հիասթափությունն ապրել է Թուրքիան, որի ներգրավվածության մասշտաբները ռազմական գործողություններում դեռ պետք է գիտակցել»: Վերջինիս վերլուծական հոդվածը հրապարակել է Ведомости կայքը:

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը երկրների ղկավարների միջև՝ վերլուծաբանը նշել է, որ «հիմնական խնդիրն այժմ ստատուս քվոն պահպանելն ու ամրապնդելն է և ապահովել դրա երկարացումը 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի հայտարարության 5-ամյա գործունեության ժամկետի ավարտից հետո»:

«Դա չափազանց բարդ առաջադրանք է և կախված կլինի ոչ միայն ռուսական դիվանագիտության արհեստավարժությունից և մեր զինված ուժերի հզորությունից, այլև տարածաշրջանում ուժերի ընդհանուր հավասարակշռությունից, հատկապես՝ Ռուսաստան-Թուրքիա զույգում»,- շեշտել է մասնագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել