Tert.am-ը գրում է.

«Մարդ-կուսակցությունների» հետ հանդիպելով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, թե ոչ բոլոր ընդդիմադիրներն են իրեն մերժում։ Տեղի է ունենում քաղաքական PR գործընթաց, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության։ Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներին։

Նա ընդգծեց՝ Փաշինյանը նախկինում էլ հանդիպել է այն կուսակցությունների հետ, որոնք, չնայած գրանցված են Արդարադատության նախարարությունում, սակայն քաղաքացիական կյանքում, ըստ քաղտեխնոլոգի, ունեն զրո նշանակություն, և որոնցում ղեկավարից բացի այլ անձինք չկան։ «Եթե հարցում անենք քաղաքացիների շրջանում, դժվար թե մեկը կարողանա պատասխանել՝ նման կուսակցություններ կա՞ն, թե՞ ոչ»,-նշեց Բադալյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, թե ընդդիմությունը որոշ հարցերում միասնական չէ, մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում։ Նպատակ կա ցույց տալ նաև, որ ոչ բոլոր ընդդիմադիրներն են մերժում Փաշինյանի հետ հանդիպումը, նրա հետ քննարկում են իրականացնում։ «Իշխանությունները ցանկանում են ընդդիմադիրներին անուղղակիորեն բաժանել երկու թևի, որոնց մի մասը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, մյուս մասը՝ դեմ։ Ներկայացնել, որ ընդդիմությունը միասնական չէ»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել