Tert.am-ը գրում է.

Ռուսական EADaily  կայքը ծավալուն հոդվածով վերլուծել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը: Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:

Մոսկվա իր մեկնումից  առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում նախանշել էր կայանալիք բանակցությունների ընթացքում հայկական կողմի երկու հիմնական գերակայությունները՝ բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանում: Նշենք, որ երկրորդ կետը, մասնավորապես Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը, առաջնահերթություն է նաև Բաքվի համար: Սակայն մոսկովյան բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ փաստացի արձանագրվել է միայն երկրորդ խնդրի լուծման մեխանիզմը, իսկ հայ ռազմագերիների ազատման հարցը, ինչպես խոստովանել է ինքը ՝ Փաշինյանը, այդպես էլ չի լուծվել:

Չնայած այն փաստին, որ, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Բաքուն չի վերադարձրել հայկական կողմին բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև գրավել է Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, Վլադիմիր Պուտինը Փաշինյանի և Ալիևի ներկայությամբ ասել է. «Մենք եկել ենք եզրակացության, որ հայտարարության կետերը հիմնականում կատարվում են, ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել»: Իր հերթին, Փաշինյանը, խորհրդանշականորեն բարձրաձայնելով Արցախի կարգավիճակի և գերիների խնդիրները, հեզությամբ ստորագրել է նոր հայտարարություն, որում արտացոլված էր միայն Ադրբեջանին և Ռուսաստանին անհանգստացնող հաղորդակցությունների հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել