Tert.am-ը գրում է․

Անհետ կորած զինվորի՝ ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած ծնողը՝ Գուրգեն Վարդանյանը, որպես կասկածյալ ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում, ներկայացրել իր հոգեվիճակը, և թե ինչու է նման քայլ արել։ Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այսօր կլրանա Վարդանյանի ձերբակալման 72 ժամը, բայց դեռևս խափանման միջոց չի ընտրվել, մեղադրանք առաջադրված չէ։ «Այսօր արդեն հայտնի կլինի՝ ինչ որոշում է կայացվում՝ արդյո՞ք 2 ամիս կալանավորում կլինի, ստորագրություն չհեռանալու մասին, թե՞ գրավով ազատ արձակում»,-ասաց Ստեփանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել