Tert.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը բողոքարկել է երկրի առաջին տիկնոջ՝ Էմինե Էրդողանի շքեղ պայուսակը քննադատած լրագրողին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը, գրում է Ahval-ը։

2019 թվականին Էմինե Էրդողանին պատկանող Hermès պայուսակի վերաբերյալ քննադատական հոդվածի պատճառով թուրքական Evrensel daily թերթի լրագրող Էնդրյու Իմրեքի դեմ դատական գործ էր բացվել, սակայն գործը հետագայում կարճվել էր։

Նշվում է, որ իր հոդվածում Իմրեքն առաջին տիկնոջը քննադատել էր Ճապոնիայում G20 գագաթնաժողովին ամուսնուն ուղեկցելիս 50 000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ կրելու համար՝ հայտարարելով, որ Էմինե Էրդողանն անտարբեր է իր երկրում տիրող ֆինանսական ճգնաժամի նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել