Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ միջանցք արտահայտություն չկա, կա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին պնդում: Այս մասին այսօր Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե այստեղ կա՞ն որոշակի կարմիր գծեր մեզ համար, որ, օրինակ, սա չի կարելի անցնել, Փաշինյանն ասել է, որ կարմիր գիծը ՀՀ տարածքային ամբողջականությունն է, սակայն օրինակ բերելով Վերին Լարսը՝ նշել է.

«Այդ ճանապարհը երեկ ամբողջությամբ փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար։  Օրինակ, եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ, նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի ու Ռուսաստանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն  կլինի, թե՞ վատ: Եթե Նախիջևանով գնալու ենք Իրան, մենք ո՞նց ենք պատկերացնում, մենք ասելու ենք`Նախիջևանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան, դա հնարավո՞ր է»,- ասել է Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել