Mediaport-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման ընթացակարգի հետ կապված ինքը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը այն ստորագրի եթերում, ինչպես արել են ինքն ու ՌԴ նախագահը. «Ասացի, որ Փաշինյանը պետք է կապիտլյացիայի ակտը ստորագրի ուղիղ եթերում, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո Հիտլերի դրածոները կապիտուլյացիայի ակտը ստորագրեցին դաշնակից երկրների ռազմական ղեկավարների առաջ: Բայց, անկեղծ ասած, դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել այդ հարցով»,- հայտարարել է Ալիևը:
Վերջում նա հեգնել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Փաշինյան, որտե՞ղ ես ստորագրել այդ փաստաթուղթը: Այ Փաշինյան, որտե՞ղ ստորագրեցիր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել