Tert.am-ը գրում է․
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ երկարատև խախաղության հասնելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի կարողանան կայուն կարգավորման հասնել: Նա նաև կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ճանապարհին, որը տարածաշրջանում բերում է խաղաղության, կայունության և բարգավաճման»,- ասել է Դյուժարիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/12/04/un/3461763?fbclid=IwAR22OWZgDJYSrCc5vetezJNAQiDvh5eYU6CAbmV5-mKRqG-QnVwKRJR7Puc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել