Tert.am-ը գրում է․

Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է բուհերի ռեկտորներին ոչ թե ընտրել, այլ նշանակել՝ 5 տարի ժամկետով։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ սա Սահմանադրության խախտում է:  

«Ակադեմիական ինքնավարության սահմանափակում է տեղի ունենում, ինչը Սահմանադրության 38-րդ հոդվածում հստակ ամրագրված է: Բացի դրանից օրենքում նաև այլ խնդրահարույց կետեր կան: Օրինակ՝ գիտության դերի նվազեցում», - ասաց նա՝ ավելացնելով, որ մայր բուհը պատրաստվում է պայքարել բուհերի քաղաքականացման դեմ, իսկ պայքարը կսկսեն գործադուլով ու դասադուլով:

Գրականագետ, Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասում է՝ հեղափոխական կառավարությունը հրաժարվեց իր այն արժեքից, որով եկավ իշխանության:

«Ներկայիս իշխանությունները ուսանողությանն ու նույնիսկ դասախոսների մեծ մասին համոզեցին, որ բուհերը պետք է լինեն ինքնավար և ունենան ակադեմիական ազատություն, բայց երկար ժամանակ մանր-մանր քայլերով մեղանչում էին իրենց այդ սկզբունքի դեմ: Եվ ի վերջո հիմնահատակ ոչնչացրին այդ սկզբունքը: Ցույց են տալիս, որ իրականում այդ հայտարարություններն ուղղակի հայտարարություններ էին»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել