News.am-ը գրում է․

Առաջատար ռուսական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ընդդիմության կողմից վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանի առաջադրումը:

Մասնավորապես, «Վեդոմոստի»-ն հիշեցնում է, որ Մանուկյանը Լեռնային Ղարաբաղի անկախության համար շարժման հիմնադիրներից մեկն է. «1990-1991 թվականներին եղել է անկախ Հայաստանի կառավարության առաջին ղեկավար, 1992-1993 թվականներին զբաղեցրել է երկրի ՊՆ ղեկավարի պաշտոնը եւ ղեկավարել Հանրապետության Ռազմարդյունաբերական համալիրը: Հայկական զինված ուժերի հիմնադիրներից մեկնէ: Պաշտոնաթողությունից հետո զբաղվել է հասարակական-քաղաքական գործունեությամբ»:

«TVC» հեռուստաալիքը նշում է, որ «Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են միավորվել եւ «Հայրենիքի փրկության խորհուրդ» ձեւավորել, որը երկիրը կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նպատակներից մեկն է հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ընդ որում, ընդդիմության միակ թեկնածուն դարձել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Եթե այդ փոփոխությունը կայանա, ապա «Փրկության խորհուրդը» չի ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմանը»:

«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ 2020 թվականին հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո Մանուկյանը կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ եւ իշխանությունը փոխանցել բանակին: Պարբերականը մեջբերում է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, ով հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ չեղարկել ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը, եթե հասնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: «Մենք չենք հայտարարել, որ կչեղարկենք հայտարարությունը»,-ասել է Վանեցյանը: Նա հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանն «ունի փորձ եւ գիտելիքներ, որպեսզի Հայաստանը ներկայացնի բանակցային սեղանի շուրջ եւ խնդիրներ լուծի, որոնց այսօր բախվել ենք»՞

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել