Panorama.am-ը գրում է․

«Ազգային օրակարգ» կուսակցությունն ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև է։  Կուսակցության անդամները պահանջում են քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների փաստերով և դադարեցնել քրեական գործերի անվան տակ քաղաքական հետապնդումները:

«Հետապնդե՛ք կապիտուլյացիա ստորագրած, հայրենիքի մի մասը հանձնած, դավաճան Փաշինյան Նիկոլին, և դադարե՛ք սպասարկել դավաճան իշխանախմբի շահերը և մասնակիցը դարձեք ազգային ազատագրական պայքարի»,- հորդորում են նրանք։

Կուսակցության անդամ Արա Հակոբյանի խոսքով, մենք պարտվել ենք պատերազմում, կորցրել են մեր հայրենիքը, ունենք մարդկային կորուստներ, անհետ կորածներ ու գերեվարվածներ, և այս ամենը, նրա խոսքով, իրականացվել է ՀՀ-ի գործող վարչապետի և նրա վարչախմբի մասնակցությամբ՝ պատերազմի կառավարման տապալմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել