Tert.am-ը գրում է.

Մխիթարը բնավորությամբ լիդեր էր, ազդեցիկ հայացք ուներ, եթե դասարանում ինչ-որ հարցեր էին առաջանում, Մխիթարս միշտ հաղթողի դերում էր: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հոկտեմբերի 1-ին նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը:

«Նա իմ առաջնեկն էր, ամբողջ ներուժս կենտրոնացրել է նրա վրա: Ցանկությունս մեկն էր՝ լավ մարդ մեծացնել՝ խելացի, գրագետ: Ինչպես նրա դասվար Արմինե Գևորգյանն  է ասում՝ Մխիթարս երազկոտ էր,  դասի ժամերին մտքերով սավառնում էր ու նորից հետ գալիս»,-պատմում է մայրը:

Մայրը պատմում է, որ Մխիթարն ամառային արձակուրդներին նախընտրում էր երեք լեզուներով գրել, կարդալ, ուներ այն զբաղվածությունը, որը մայրն էր սիրում: Ուսումնական տարվա առաջին օրերին միշտ գովասանագրերի էր արժանանում, իսկ արդեն բարձր դասարանում ընդգրվել էր «ԵԿՄ»-ի շարքերում:

Դեռ մանկապարտեզ հաճախելու տարիքից աչքի է ընկեր իր առաջադիմությամբ, օտար լեզուների հանդեպ մեծ սեր ուներ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Մխիթարն ուսումը շարունակել է  148 ավագ դպրոցում, միաժամանակ ավարտել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, հետո արդեն ընդունվել է Հայ-ռուսական համալսարան, սրա հետ զուգահեռ Մխիթարը չի դադարեցրել իր պարապմունքները, սովորել է անընդհատ և նույն համալսարանում անվճար ընդունվել է Քաղաքագիտության բաժինը:

Մխիթարն իր ունակությունները նաև սպորտում էր ցույց տալիս, լավ լողորդ էր, նաև ըմբշամարտի էր հաճախել: Իր սպորտային կազմվածքով Մխիթարը միշտ մորն էր դիմում ու ասում՝ մերս, տղեդ սիրուն ա, չէ՞: Մայրը պատմում է, որ թեև իր ժպտերեսությանը՝ Մխիթարի աչքերը թախծոտ էին, բնավորությամբ էլ խռովկան էր, բայց երբեք քրոջ հետ չէր վիճում:

«Համալսարանի առաջին կուրսի առաջին կիսամյակը սովորելուց հետո, 2019 թվականի հունվարի 17-ին բանակ զորակոչվեց: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Անգամ չեմ իմացել, որ հոսպիտալում պառկել է»,- ասում է տիկին Աստղը:

Ծնողները հաճախ են այցելել Մխիթարին, միշտ կենսախինդ են տեսել, կյանքով լեցուն: Մայրը որդուն վերջին անգամ գրկել է հուլիսի 12-ին, «Քաջարի մարտիկի» մեդալ էր ստացել: «Սերժանտ էր, դիրքի ավագ, հպարտանում էր դիրքով, զորամասի մատուռն էր վերանորոգել ու զորամասի առօրյային համատեղ զբաղմունք էր գտել՝ խաղող ու կարտոֆիլ էինք աճեցնում»:

Զինվորների սիրելի սովորույթը՝ տուն վերադառնալու հետ հաշվարկը Մխիթարը պետք է հոկտեմբերի 9-ից սկսեր, երբ զորացրվելուն 100 օր մնար: «Ավաղ, չհասանք այդ օրվան: Սեպտեմբերի 26-ին դստրիկիս 18-ամյակն էր, Մխիթարիս էլ տեսազանգով միացավ ու նշեցինք, բայց աչքերը  թախծոտ էին: 27-ի առավոտ լսեցինք չարաբաստիկ պատերազմի լուրը: Հենց առավոտյան ամբողջ զորքը դիրքերում էր, սակայն ինձ չէր ասում այդ մասին, խնայում էր, բայց ես զգում էի»:

Տիկին Աստղիկը պատմում է, որ ամուսինն առաջին պահից ինքնական որոշում է, որ Արցախ մեկնի, որդու կողքին լինի, սակայն հանդիպում այդպես էլ չստացվեց ու Մխիթարի հայրը ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել, տեղափոխվել Երևան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել