ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենն առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության ամրապնդումը Վաշինգտոնի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ: Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարն ուրախ Էր հաղորդակցվելու ընտրյալ նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել Է սկզբունքային կարեւոր դերը, որը խաղում Է ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության ամրապնդումը»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են ՄԱԿ-ում, Գուտերիշն «սպասում Է հնարավորության աշխատելու ընտրյալ նախագահի եւ նրա անձնախմբի հետ, որպեսզի գործընկերություն հաստատի կարեւոր շատ խնդիրների լուծման համար, որոնք այսօր ծառացած են աշխարհի հանդեպ, ներառյալ կորոնավիրոուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության եւ անվտանգության պահապնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հումանիտար կարիքների բավարարումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել