168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն, ինչպես արդեն հայտնի է, իր մոտ է կանչել դատարանների նախագահներին, դատական համակարգի ներկայացուցիչներին, սակայն մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել նրա հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրեցնց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արախը հանձնած դավաճանի հետ», ով իշխանության գալուց հետո ոտնձգություններ արեց դատական համակարգի դեմ, իսկ դատավորների մասին թույլ էր տվել «վնգստացողներ» արտահայտությունը։

168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ դատավորներին հավաքելու նախաձեռնությունը և գաղափարը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանինն (դիջեյ Էդո) է եղել։

Վերջինս Փաշինյանին հորդորել է սեղմել դատավորներին, քանի որ նրանք չեն կատարում իր հրահանգները։

Բանը նրանում է, որ, ըստ նույն աղբյուրների, քաղաքական-տնտեսական բնույթի բոլոր գործերի դեպքում դատարաններին Փաշինյանի հրահանգները փոխանցում է հենց Աղաջանյանը։

Դատավորները Աղաջանյանին հասկացրել են՝ «հեռու խաղալ» իրենցից։ Աղաջանյանը դատավորների պահվածքից բողոքել է Նիկոլ Փաշինյանին, որ չեն կատարում իր հրահանգները՝ կալանք չեն տալիս և հորդորել է հավաքել բոլորին և խիստ զգուշացումներ տալ, վախեցնել։

Ի դեպ, Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել