Aysor.am-ը գրում է․

Ադրբեջանը նախատեսում է ավտոճանապարհ կառուցել դեպի Հայաստանի սահման՝ Ղարաբաղում Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ավտոճանապարհների պետական  գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին:

«Նոր ճանապարհը Հորադիզ-Մինջիվան մայրուղին է՝ Հայաստանի հետ սահմանը», - հայտարարել է նա ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:

Նա հավելել է, որ այս ավոտճանապարհն ապագայում հնարավոր է շարունակել՝ Հայաստանի սահմանից Նախիջևանի ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել