Tert.am-ը գրում է.

Պատուհաս Նիկոլ Փաշինյանը մեծ քայլերով մեր երկիրը փորձությունների ճանապարհով է տանում, պարտված, կապիտուլացիոն հայտարություն ստորագրածը իրավունք չունի մնալ իշխանության և խոսել ժողովրդի վստահությունից, հասարկությունը պիտի համախմբվի ու հեռացնի նրան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ կուսակցության անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։

«Գերակշռող մեծամասությունը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այո, ես ընդունում եմ, որ նաև նախկիների բացթողումների խնդիր էլ կա, բայց չէ որ ինքն է հայտարությունը ստորագրել, ինքն է  հանգեցրել իր քաղաքականությամբ այսչափ կորուստների։ Այո, հիշում ենք, որ ասում էր՝ սկսում է 0-ական կետից, ասում էր՝ Ալիևը կիրթ է, խաղաղության արշավ էր իրականացնում։ Հիմա էլ կրկին սևերի ու սպիտակների բեմադրություն է փորձում իրականացնել։ Բոլորն էլ  իշխանություններն էլ Կրեմլի ստրուկներն են եղել, հիմա էլ այդպես»,-ասաց նա։

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ պատերազմի հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ անկախ պատերազմի ելքից, մեզ պարտված չպետք է համարենք։

«Նախապտրաստական ինչ-որ խոսքեր էր ասում։ Հրայր Թովասյանին հանելու համար ամբողջ ազգին դարձրել էր թշնամի, հանրաքվե էր ուզում անել, դե թող հիմա էլ հանրաքվե աներ։ Սաղ բեմականացումները արվում էր նրա համար, որպեսզի ժամանակ շահեր հողեր հանձնելու համար։ Շուշի հասնելու համար պիտի թշնամու ձեռքերից բռնեիր, բարձացնեիր, որ Շուշի մտնեին» ,-ասաց նա։

Գագիկ Սարուխանյանի կարծիքով ՝ Նիկոլ Փաշինյանը բացի նախկիներից խոսելուց այլ բան չունի ասելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել