Yerevan.today-ը գրում է․

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո, երբ ըստ էության, կորցրեցինք ազատագրած Արցախի 80 տոկոսը, երբ հասարակության ցավն ու զայրույթը միախառնվեց, երբ չդադարող բողոքի ակցիաներ են՝ հիմնականում պարտության սիմվոլի հեռանալու պահանջով, սորոսականները լուռ էին:

Լռում էին, հնարավոր է, քանի որ, ծրագրի մի մասն «հաջողությամբ» ավարտվել էր, պարզ չէր, թե ինչպես են դիրքավորվելու, ներքին հրահանգ դեռ տրված չէր: Բայց արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն շրջանառում են կոնկրետ թեզեր:

Այսպես, պատերազմին օվկիանոսից այն կողմ հետևող Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով, սորոսական նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով պնդում էր, որ պատերազմի ավարտից հետո պետք է մեդալներ հանձնել մեր դիվանագետներին, հիմա բողոքում է նրանց աշխատանքից: Ըստ Խառատյանի՝ նրանք լավ չեն աշխատում և մեր գերիների մասով պասիվ են: Վերջում էլ ավելացնում.

«Եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունն ընդունելու հայտարարության փաստաթղթով ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը և առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջեւ ծառացած օրհասական այս հարցը»:

Ստացվում է, Խառատյանի համար նորմալ է, որ անտրամաբանական շատ զոհեր ունենք, որ Հայրենիք է հանձնվել հենց Փաշինյանի ձեռքով ու պատճառով, որ տարբեր բացթողումներ և սխալներ են եղել պատերազմի ամբողջ ընթացքում, որոնց մասին գեներալներն են փաստեր ներկայացնում, բայց Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև գերիների հարցը չի կարողանում լուծել: Հետաքրքիր է, եթե գերիների հարցը լուծվի, Փաշինյանի հեռանալու պատճառներ այլևս չի՞ տեսնելու սորոսական Խառատյանը:

Մեկ այլ անվանի սորոսական Լևոն Բարսեղյանի, որդի՝ SOS TV-ի հիմնադիր ներկայացող Հայկ Բարսեղյանը, լայվերով իր հուզմունքն է հայտնում կատարվածի վերաբերյալ և պահանջում Փաշինյանի հրաժարականը, ավելին՝ նրան երեք օր ժամանակ է տալիս, և թեթև թարմացնում Փաշինյանի հիշողությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել