Tert.am-ը գրում է.

Լավագույն տարբերակն արտահերթ ընտրություններն են, այսօր լեգիտիմությունից խոսում են այն մարդիկ, որոնք օրենքներ են խախտել, 2018-ին խոստումներ տված և քվե ստացած ուժն իր նախընտրական խոստումներից ո՞րն է կատարել․ անհրաժեշտ է գիտակցել, որ հանրությունը պետք է իր ձայնը տեղ հասցնի, ընդ որում՝ ոչ միայն փողոցում, այլև զանազան կազմակերպությունների հայտարարություններով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

«Լավագույն օրինակը ԵՊՀ-ն և ԳԱԱ-ն ցույց են տվել, մյուս բուհերը, մասնավոր ընկերությունները, ՀԿ-ները, քաղաքական կուսակցությունները կոլեկտիվ կերպով պետք է փոփոխություններ պահանջեն։

Հանրությունն այսօր ունի այդ պահանջը, եթե անգամ մարդաքանակի իմաստով դա ապացուցելի չէ։ Իշխանության մնալով՝ ի՞նչ շանս եք տալիս մոխիրներից հառնելու։ Իրավապահներն էլ իրենց խոսքը պիտի ասեն, ոչ թե կուրորեն հետևեն իշխանության հրամաններին»,- ասել է հասարակական գործիչը:

Ըստ Պողոսյանի՝ ամենացավալին այսօր վախն է, մենք մոխրի մեջ ենք և պետականություն կորցնելու շեմին ենք, պետք է գիտակցել՝ ինչ ճգնաժամ է մեզ սպասվում, դա կատակ չէ. «Եթե նոր հնարավորություն ստեղծվի, շատ բան կհասցնենք անել։

Պետք է սկսենք խոսել մեր երկարաժամկետ երազանքի մասին, իսկ կարճաժամկետում ունենք ճգնաժամերի շարան, ունենք ճգնաժամային կառավարիչների կարիք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել