Tert.am-ը գրում է.

Այսօրվա դեմարկացիայի նախնական GPS-ների գրանցած սահմանազատման արդյունքում 45 տոկոսը մնում է ՀՀ կազմում, 55 տոկոսը գնում է ադրբեջանական կողմ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Սոթքում ստեղծված իրավիճակին:

Նա հիշեցրեց, որ Սոթքը դեռևս խորհրդային տարիներից շահագործված մի հանք է, որը «Հայ ոսկի» փակ բաժնետիրական ընկերությունն էր իրականացնում: «Հանքը պետք է շահագործվի, ռուսական կողմը պետք է բանակցություններ վարի և հարցը լուծի, բայց մենք ի՞նչ ենք անում, որն է մեր բանակցությունների խնդիրը, որ չենք կարողանում բանակցությունները ճիշտ կետի դնենք»,-ասաց նա և նշեց, որ իրենք կառավարությանը կոչ են անում ռուսական կողմի հետ բանակցել,  որ պահվի այդ կիլոմետրը կամ 1,5 կիլոմետրը:

«Բացի այդ, Որոտան և Արփա գետերի ակունքները սկսվում է հենց Քարվաճառից 5-7 կմ վրա, ուրեմն անմիջապես Սևանն է վտանգված լինում, իսկ եթե Ադրբեջանի մտքով անցնի այդ տարածքում մոտիկ` մի 50 կիլոմետրի վրա դնի վերամշակող ոսկու գործարան, դա լրջագույն պրոբլեմ է լինելու, էկոլոգիական աղետ է լինելու: Մենք Ամուլսարի մասին ենք խոսսում, բայց պատկերացրեք այդտեղ ինչ աղետալի վնասներ է լինելու»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել