News.am-ը գրում է․

Դոնալդ Թրամփի եւ նրա երեք ավագ երեխաների գործունեությունը Թրամփի կազմակերպությունում կարող է քրեական հետապնդման առարկա դառնալ, ասում է գերմանական Focus պարբերականի հեղինակ Սանդրա Ուորդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նրա` հավանական է, որ այդ դեպքում Դոնալդ Թրամփին կարող է ազատազրկում սպառնալ:

«Միայն նախագահությունն է փրկում Դոնալդ Թրամփին բանտից կամ սնանկացումից»,- հեղինակը մեջբերում է ամերիկացի պատմաբան Թիմոթի Սնայդերին:

Ընդ որում, ամերիկյան լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ են կանխատեսումներ հնչում ներկայիս պետության ղեկավարի երեք երեխաների` Իվանկայի, Դոնալդի եւ Էրիկի մոտալուտ ազատազրկման մասին: Նրանք կարող են ներգրավված լինել  Trump Organization-ի ֆինանսական եւ հարկային խախտումների մեջ:

Վերջերս Իվանկա Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրեց քաղաքական հետապնդման մեջ այն բանից հետո, երբ Նյու Յորքի Գերագույն դատարանը հայտարարեց նախագահի ընտանիքի ընկերությունում հարկային իրավախախտումների հետաքննության ընդլայնման մասին:

Իվանկան ամենից շատ է ներգրավված Թրամփ հիմնադրամի գործունեության մեջ: Նա հորից  որպես «վարձատրություն» 750.000 դոլար էր ստացել «խորհրդատուի» ծառայությունների դիմաց, ինչը Նյու Յորքի դատախազների մոտ կասկածներ է առաջացրել հարկերից խուսափելու նախագահի փորձի հետ կապված: Բացի այդ, Թրամփը կասկածվում էր Playboy-ի մոդել Քարեն Մակդուգալին կաշառելու մեջ:

2012-ին Թրամփի երեխաները` Իվանկան եւ Դոնալդը, գրեթե դատարանի առջեւ հայտնվեցին խարդախության գործով: Նրանց կարող էին մեղադրել Trump Soho Tower-ում բնակարանների բարձրացված գների մեջ: Հատկանշական է, որ այդ ժամանակ Թրամփի ընտանիքը 25 հազար դոլար նվիրաբերեց դատախազի վերընտրման արշավի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել