Armeniasputnik.am-ը գրում է․

27-ամյա երիտասարդ բժիշկը Ֆիզուլիում է եղել պատերազմի օրերին։ Երբ հորդորել են հեռանալ, քանի որ դիվերսանտներ են ներխուժել Ֆիզուլի, Հարութը մերժել է ու շարունակել է օգնել վիրավորներին։ Զոհվելու օրն էլ երկու զինվորի կյանք է փրկել։

Արցախյան պատերազմում մասնագիտական պարտքը կատարելիս զոհված ռազմական բժիշկ Հարութ Չոբանյանը պատերազմը սկսվելու առաջին իսկ օրը կնոջը հորդորել է դաշտային ուսապարկը պատրաստել` ասելով, թե զինվորներն իրեն են սպասում։ Հարութի կինը` Արմինե Եղիազարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է. «Հարութը դիմումներ է ուղարկել ուր ասես` ՊՆ, համալսարան, միայն թե օր առաջ իրեն Արցախ տանեն»։

Арут Чобанян

Երիտասարդ բժշկի` 27-ամյա Հարութի` առաջնագիծ մեկնելու և վիրավորներին օգնելու հրամանը եկել է պատերազմի 3-րդ ու դստեր ծննդյան օրը։

«Հոգուս խորքում որպես կին չէի ուզում, որ գնա։ Բայց այդ մասին չեմ էլ բարձրաձայնել, քանի որ Հարութն իր պարտքն էր համարում Արցախ մեկնելը։ Աղջկաս ծննդյան օրը, որը միշտ սիրում ու տոնում էր ամուսինս, այս անգամ չանցավ սովորականի պես։ Հարութի ուշք ու միտքը մեկնելն էր, մանավանդ այդ օրն իմացավ, որ ընկերներից մեկը զոհվել է»,–պատմում է Արմինեն։

Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել

Արցախ մեկնելու հրամանը ստանալու հաջորդ օրը Հարութն արդեն Արցախում էր` Ֆիզուլիում։ Կնոջ հետ պայմանավորվել էին, որ օրական երկու անգամ պետք է իր մասին լուր տար` զանգեր կամ գրեր։ Պայմանավորվածությունը հաջողվել է պահել, միայն թե Հարութը գաղտնապահ էր և գրեթե ինֆորմացիա չէր տալիս տեղի իրավիճակի մասին։ Արմինեն նշում է` միակ բանը, որ ամուսինն ասել է, այն է, որ վիրավորների քանակը շատ է` օրվա մեջ 1-2 ժամ են հասցնում քնել։

Арут Чобанян с дочерью Сарой
Հոկտեմբերի 12-ին Ֆիզուլի դիվերսիոն ներխուժումներ են եղել, և տեղում գտնվողներին զգուշացրել են հեռանալ, քանի որ տարածքն անվտանգ չէր այլևս, սակայն Հարութը և իր ընկերները որոշել են մնալ, շարունակել իրենց գործը։

Հաջորդ օրն ահազանգ են ստացել, որ վիրավորներ կան, օգնություն է անհրաժեշտ։ Դեպքի վայր են շտապել ու տեսել` երկու վիրավոր զինծառայող կա։ Վիրավորներին վերցրել են, հոսպիտալ ուղևորվել, սակայն ճանապարհին հակառակորդի դիպուկահարը սպանել է Հարութին, վարորդին և բուժակին։ Մեքենայի մեջ մնացած երկու վիրավորներին, Արմինեի խոսքով, այլ մեքենա է մոտեցել ու հոսպիտալ տեղափոխել։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել