Tert.am-ը գրում է.

Բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը դավաճանաբար հանձնելը համարում են նորմալ և իրենց խուլիգան ֆեյքերով փորձում են հանրային տրամադրություն խեղել, հանցակից են այս դավաճանական գործարքին․ Հայոց ցեղասպանությունից հետո սա հայ ժողովրդին և մեր պետականությանը հասցված ամենածանր հարվածն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը հաստատեց նաև Մովսես Հակոբյանը։ Սու-30-ները, որի մեկը հատը 130 մլն դոլար է, Փաշինյանը գնել էր միայն իր ընտանեկան սելֆիների համար։ Նա ատելություն, թշնամանք սերմանելու համար պետք է Նոբելյան մրցանակ ստանա, իր ճղճղան ձայնով կարողանում է հանրության մի մասին մանիպուլացնել։ Պատմությունը տալու է բոլորի գնահատականը։ Փաշինյանն ուզում է պատմության այս էջը շրջել, բայց նրա անունը դաջվել է Պետրոս Գետադարձի և Մելիք Ֆրանգյուլի կողքին»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի առաջին օրվանից գիտեր՝ ինչ զոհերի գնով է հանձնելու Արցախը, քանի որ խորհրդարանում ասում էր՝ հակառակորդին հաղթանակը հեշտ չի տրվելու. «Այս ամենը եղել է նախապես ծրագրված։ ՌԴ-ի և Պուտինի համար, այո, նա դավաճան չէ, անգամ Ադրբեջանի ազգային հերոսի կոչում են ուզում տալ։ Ալիևը մտահոգ է, որ Փաշինյանին ուզում են հեռացնել ազգայնական ուժերը։ Նույն Պուտինն ասում էր՝ հոկտեմբերի 20-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը՝ Շուշին հայերին թողնելով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել