News.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թոորոսյանը իր հրաժարականի մասին լուրերը բացարձակ կեղծ է համարում: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարը` հավելելով որ հրաժարական տալու մտադրություն չունի, նման քննարկումներ էլ չեն եղել:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ հրաժարականի հարց չի քննարկվում այս պահին էլ շարունակում է պաշտոնավարել:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն սարգսյանը եւ այլ բարձարստիճան պաշտոնյաներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահն օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։

Որոշվել է այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել