Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնց թվում են դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենցիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում`դրանց հետագա պահպանման համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս ... խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալիզմի ենթարկվել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո: Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները փրկելու համար հուշարձանները, դրանց համապատասխան կարգավիճակ տալու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար»,-ասված է բաց նամակում:

Մշակութային գործիչները մտահոգություն են հայտնել, որ Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կարող է արժանանալ նույն ողբերգական ճակատագրին, ինչ սիրիական Պալմիրայի ժառանգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել