Aysor.am-ը գրում է․

Ադրբեջանի  Silk Way ինքնաթիռները շարունակում են բեռնատար չվերթներ իրականացնել դեպի Իսրայել: Այնտեղից նրանք տանում են տոննաներով զենքեր, որոնք այնուհետև օգտագործում են Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը չէր կարողանա շարունակել այդպիսի ինտենսիվ գործողություններն առանց մեր զենքի, Asia Times-ին ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրը:

Ըստ FlightRadar24-ի՝ վերջին շաբաթվա ընթացքում Silk Way բեռնատար ինքնաթիռը երկու թռիչք է կատարել դեպի Իսրայել: Նավիգացիոն պորտալը հոկտեմբերի 24-ին և 28-ին 4-AZ60 գրանցման համարի տակ արձանագրել է IL-76 թռիչքներ:

Դա տեղի է ունեցել գրեթե մեկ ամիս անց, երբ Երևանի և Թել Ավիվի միջև սկսվել է դիվանագիտական սկանդալ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման ֆոնին: Ադրբեջանին զենք մատակարարելու պատճառով Հայաստանն Իսրայելից հետ է կանչել դեսպանին՝ խորհրդակցությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել