Aysor.am-ը գրում է․

Այսօր Ժնևում կայանալիք Մնացականյան-Բայրամով հանդիպումը, ինչպես հասկանում ենք, հրադադարի հաստատմանն ուղղված չէ, այլ բանակցությունների սկիզբ կամ փորձ է, սակայն պետք է ասել, որ խորհրդարանական ուժերը որևէ կերպ տեղեկացված չեն, թե ինչ են երկու երկրների արտգործնախարարները քննարկելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ոչ փակ, ոչ բաց խողովակներով մեզնից որևէ մեկը տեղեկացված չէ, թե ինչ են բանակցելու: Մեծ հաշվով, այդ հանդիպումից որևէ բան չեմ էլ ակնկալում, որովհետև քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել», - ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել