Tert.am-ը գրում է․

Հեղինակավոր Financial Times պարբերականը ծավալուն հոդվածով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ նշելով, որ մինչ Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել էր Մոսկվա բանակցությունների՝ փորձելով հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել, ադրբեջանական զորքերը առաջ էին ընթանում՝ նոր թիրախներ խոցելով ԼՂՀ տարածքում:

Աղբյուրը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը շարունակել են խախտել հրադադարը նաև հաջորդ պայմանավորվածությունների ժամանակ:

«Աջակցություն և ռազմական սպառազինում, ինչպես նաև թուրքական և իսրայելական անօդաչուներ ստանալով՝ Ադրբեջանի բանակն առաջխաղացումներ է ունենում՝ վնաս հասցնելով հայկական ուժերին»,- գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով Բրիտանական թագավորական ծառայությունների ինստիտուտի հետազոտող Ջեք Ուոլթինգի կարծիքը, որ «մի կողմը կռվում է ժամանակակից սպառազինմամբ, մինչդեռ մյուսը՝ ոչ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել